չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մայրաքաղաքի համար նոր ավտոբուսների խմբաքանակի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ժամանակացույցով նախատեսված է հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկզբին, սակայն աշխատում են, որ դրանք ավելի շուտ լինեն Երևանում։

Այս համատեքստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացի մասին. «Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»: Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,- ասել է նա։

Սուրեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ արդեն պատրաստել են նախագիծը։

  • Կիսվել: