կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները Սոֆիա քաղաքում կոնֆերանսի են մասնակցել

Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները Սոֆիա քաղաքում կոնֆերանսի են մասնակցել

Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Բուլղարիայի Հանրապետության Սոֆիա քաղաքում իրականացված «Բուլղարիայում աշխատուժի շարժունակության վերաբերյալ իրազեկության բարձրացում» ծրագրի եզրափակիչ կոնֆերանսին:

Ծրագրի նպատակն էր տրամադրել տեղեկատվություն Բուլղարիայի աշխատաշուկայի վերաբերյալ՝ ի աջակցություն Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև կնքված աշխատանքային միգրացիայի կարգավորման մասին համաձայնագրի իրականացմանը:

Միջոցառմանը մասնակցում էին Միգրացիայի Միջազգային Կազմակերպության Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները, փորձագետներ, Բուլղարիայի զբաղվածության գործակալության ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը կարևորել է աշխատուժի շարժունակության կառավարման գործում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև ապագայում գործնական քայլեր և ընթացակարգեր մշակելու անհրաժեշտությունը:

Ծրագիրն իրականացվել է Բուլղարիայում, Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում Միգրացիայի Միջազգային Կազմակերպության առաքելությունների կողմից:

Համատեղ իրականացվող այս նախաձեռնությանն աջակցել է Բուլղարիայի Հանրապետության «Ապաստանի, միգրացիայի և ինտեգրման Հիմնադրամ 2014-2020թթ.» ազգային ծրագիրը, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Возможно, это изображение 8 человек, люди учатся, стол, осветительное оборудование и текст

Возможно, это изображение 3 человека, люди учатся и текст

  • Կիսվել: