ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մհեր Գրիգորյանը հույս ունի՝ Միլլերը կպատասխանի իր նամակին

Մհեր Գրիգորյանը հույս ունի՝ Միլլերը կպատասխանի իր նամակին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական «Գազպրոմ» ընկերության նախագահ Ա․ Միլլերին ուղղված իր նամակի պատասխանը դեռ չի տսացել։ «Կարծում եմ այս օրերին աշխատանքային ու հանգստյան օրերի խնդիր կա և կարծում եմ, որ Միլլերի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ», -այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտարարեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված հայտին, ապա ըստ Գրիգորյանի, այդ հայտը ենթադրում է ներդրումներ։ «Այդ ներդրումներն իրականացբելու կամ չիրականացելու մասին գնահատականը կարծում եմ կտրվի հայտի քննարկումների ժամանակ հանրային կերպով և բոլորի համար հասկանալի կդառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը», հավելեց Մհեր Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Միլլերին ուղղված նամակում Մհեր Գրիգորյանը նշել էր, որ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը` նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:

«Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,– նշել էր Գրիգորյանը նամակում:

Միլլերին ուղղված նամակի հրապարակման հաջորդ օրը հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ գազի սակագինը բարձրացնելու հայտով։

  • Կիսվել: