երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեզ համար շատ կարևոր է, որ մասնավորը հասկանա, թե ինչ է անում պետությունը, իսկ պետությունը հասկանա, թե ինչ է պետք մասնավոր հատվածին. Քերոբյան

Մեզ համար շատ կարևոր է, որ մասնավորը հասկանա, թե ինչ է անում պետությունը, իսկ պետությունը հասկանա, թե ինչ է պետք մասնավոր հատվածին. Քերոբյան

Այսօր ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամներին և գործարարներին ներկայացրել եմ Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մեր ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Մեզ համար շատ կարևոր է պետություն-մասնավոր տեսակետներն այնպես մոտեցնել, որպեսզի մասնավորը հասկանա, թե ինչ է անում պետությունը, իսկ պետությունը հասկանա, թե ինչ է պետք մասնավոր հատվածին, նաև փորձենք համատեղ համագործակցության արդյունքում այնպես անել, որ ստեղծվի Հայաստանի Հանրապետության տնտեսության համար ավելի լավ միջավայր՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: