հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեծապես կարևորում ենք ՀՀ-ի հետ զբոսաշրջային կապերը. Իրանի ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն

Մեծապես կարևորում ենք ՀՀ-ի հետ զբոսաշրջային կապերը. Իրանի ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն

Այսօր Իրանում «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանը հանդիպել է հայաստանցի լրագրողների հետ:

Զրույցի ընթացքում նա ասել է, որ իրանական կողմը կազմակերպում է հայոց և ռուսաց լեզուների դասընթացներ, որպեսզի ավելի լավ ծառայություններ մատուցի և «Արաս» ազատ տնտեսական գոտում մեծացնի հայաստանցի զբոսաշրջիկների հոսքը:

Մոհսեն Նարիմանը նշել է. «Հայաստանի ու Իրանի միջև շատ ամուր են բարեկամական կապերը: Հենց այդ կապերի հիման վրա էլ մենք համատեղ հուշագրեր ենք ստորագրել զբոսաշրջության ոլորտում: Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ զբոսաշրջային կապերի զարգացումը, և այսօր իրանցիների համար փորձում ենք հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել: Հաշվի ենք առնում նաև այն, որ հայերը տիրապետում են ռուսերենին, ուստի այդ լեզուն նույնպես սովորեցնելու ենք »:

Նա հավելել է, որ մեկ տարվա մեջ «Արաս» ազատ տնտեսական գոտում կառուցվել է յոթ նոր հյուրանոց, և դեռ մի քանիսն էլ նախատեսում են կառուցել:

Նարիմաը շեշտել է, որ ամեն ինչ անում են, որպեսզի այդ հյուրանոցների ծառայությունները բարձրակարգ լինեն:

  • Կիսվել: