ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Մետրում ինվեստ»-ն ու PROFAL-ը կնքել են փոխըմբռնման հուշագիր

«Մետրում ինվեստ»-ն ու PROFAL-ը կնքել են փոխըմբռնման հուշագիր

Հայաստանի շինարարության ոլորտում կառուցապատման նորարար ու ինքնատիպ լուծումներով մեծ համբավ ձեռքբերած «Մետրում ինվեստ» ընկերության գործադիր տնօրեն Արման Մելքոնյանը և ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Ծաղկաձորի կենտրոնում, 360 աստիճան հրաշալի տեսարաններով ապարտ-հոթելային համալիրի շինհրապարակում:

METRUM INVEST-PROFAL MOU SIGNING 002.jpg (447 KB)

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել «Ծաղկաձոր պարկ» համալիրի ճարտարապետ, «Տարբերակ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Արմեն Հակոբյանը և «Մետրում ինվեստ»-ի գովազդային դեմք՝ երգիչ, հումորիստ, շոումեն և դերասան Արամ MP3-ը, հյուրեր:

«Մենք երկար քննարկումներ ենք ունեցել շինարարական բոլոր նախագծերի շուրջ, փորձել ենք հասնել որակական առավելագույն բարձր չափանիշների: Մեր կառույցներն, իրապես, առանձնանում են իրենց ճարտարապետական լուծումներով, արտաքին տեսքով ու պանորամային տեսարաններով: «Ծաղկաձոր պարկ»-ի դեպքում որոշեցինք ավելի առաջ գնալ և նախագծում ներդրեցինք որակյալ ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ վիտրաժային պատուհանների ձևաչափեր՝ առավելագույնս խուսափելով արտաքին երեսպատման աշխատանքներից: Այդ հարցում մեզ օգնեց PROFAL-ը՝ առաջարկելով իր տեխնոլոգիական աննախադեպ լուծումները»,-նշել է «Մետրում Ինվեստ»-ի տնօրեն Արման Մելքոնյանը:

METRUM INVEST-PROFAL MOU SIGNING 004.jpg (378 KB)

Հուշագրով պայմանավորվածություն է ձեռքբերվել Ծաղկաձորում կառուցվող պրեմիում դասի բնակելի և հյուրանոցային համալիրում կիրառել PROFAL-ի՝ տարիների ընթացքում ձեռքբերված փորձն ու գիտելիքները, որպեսզի «Ծաղկաձոր պարկ»-ը ունենա ավելի ներկայանալի տեսք և ապահովի հարմարավետ հանգիստ մեր բնակիչների ու հյուրերի համար:

Հատկապես կարևոր են վիտրաժային պատուհանների ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման բարձր որակական առանձնահատկությունները: Տեղադրվելու է էներգախնայող ու թրծված ապակեփաթեթ, որի մեջ լցված է արգոն գազ: Այն ավելի էներգախնայող, արևապաշտպան և ցրտադիմացկուն է դարձնում կառույցը: Համալիրի շենքերի ճակատների երեսպատման նորարարական մոտեցման արդյունքում տեղադրվելու է ալյումինե ուղղանկյուն հատվածի 200*300 մմ  խողովակներով ցանց, որը հարստացնելու է շենքի ճարտարապետական տեսքը։

Հաջորդ կարևորագույն առավելությունը շինարարական գործընթացում ժամկետների հստակ պահպանումն է: Մեծ ջանք ու եռանդ է ներդրվում, որպեսզի հնարավոր լինի պահպանել գնորդների հետ պայմանագրային պարտավորությունները: «Մետրում ինվեստ»-ի տեսլականի այս մասը դառնում է իրականություն՝ ի շահ գեղեցիկ ու շքեղ ապարտ- հոթելներ նախընտրողների համար:

«Ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ մայրաքաղաք Երևանից դուրս մասշտաբային նախագծերի իրականացմանը, որում ոչ միայն մեր բազմամյա փորձն ու գիտելիքն ենք ներդնում, այլև եվրոպական բարձրակարգ հումքից պատրաստված որակյալ արտադրանքը։ «Ծաղկաձոր պարկ»-ի նախագիծը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ Հայաստանում շենքերի ավանդական երեսպատման փոխարեն նոր լուծում ենք կիրառելու, որը հնարավոր է դարձել մեր ինժեներական թիմի և գործընկեր օտարերկրյա մատակարարների հետ անմիջական աշխատանքի շնորհիվ»,-հուշագրի ստորագրումից հետո հայտնել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը:

METRUM INVEST-PROFAL MOU SIGNING 003.jpg (412 KB)

Միջոցառման մասնակիցները երկու ընկերությունների ղեկավարների հետ շրջել են 11, 9, 7 և 5 հարկանի մասնաշենքերում և ծանոթացել «Ծաղկաձոր պարկ»-ի հնարավորություններին:

«Ծաղկաձոր պարկը» 10,000 քմ կառուցված շինարարական համալիր է, որի 7,000 քմ-ն միայն կանաչապատ տարածք է: Շինարարությունը արդեն հասել է 40%-ի և իրականացվել է բնակարանների ու կոմերցիոն տարածքների 35%-ի վաճառքը: Շինարարության ավարտը նախատեսված է արդեն հաջորդ տարվա ամռանը:

METRUM INVEST-PROFAL MOU SIGNING 005.jpg (680 KB)

Համալիրը ընդգրկում է պրեմիում դասի ապարտ-հոթելների համար նախատեսված բոլոր հարմարությունները՝ մասնավորապես դահուկների պահպանման համար առանձնացված տարածքներ, էլեկտրամոբիլների լիցքավորման կայան, cоworking տարածք, կոնֆերանս դահլիճներ, սրճարաններ (այդ թվում, սրճարան՝ տանիքում), ռեստորաններ, սպա կենտրոն, լողավազան, ընդարձակ մարզասրահ, մանկական սենյակներ, սենյակների մաքրման մասնագիտացված ծառայություն, լվացքատուն, ջերմամեկուսացում, ձայնամեկուսացում, եվրոպական արտադրության վերելակներ, բարձր դասի կահույք և տեխնիկա, անվտանգության կետ:

  • Կիսվել: