ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մետրոյում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները

Մետրոյում փուլ առ փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները

Երևանի մետրոպոլիտենը տարին սկսում է լավ նորություններով։  Այս մասին տեղեկանում ենք Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։

14 հզոր օդափոխիչներից 6-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում և 3 հորաններում ավարտվել են բետոնավորման աշխատանքները։

Փուլ-փուլ փոխարինվում են ավելի քան 40 տարի առաջ տեղադրված հին օդափոխիչները։ 

Ս․թ․ հունվարի 2-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում՝ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 298 հազար 480 ուղևոր։ 

Գիծ են դուրս բերվել 2648 գնացքներ։

  • Կիսվել: