երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024-ին, նախագծի արժեքը մոտ 240 միլիոն դոլարի շրջանակներում է․ Ավինյան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կմեկնարկի 2024-ին, նախագծի արժեքը մոտ 240 միլիոն դոլարի շրջանակներում է․ Ավինյան

Մենք արդեն իսկ ունենք «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը, և նախագիծն այս պահի դրությամբ համալիր փորձաքննության փուլում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման ընթացքին:

Ըստ նրա՝ համալիր փորձաքննություն անցնելուց հետո Կառավարության հետ կքննարկվեն նաև համատեղ ֆինանսավորման աղբյուրները:

«Որոշակի ֆինանսավորում 2024 թվականի համար արդեն իսկ Կառավարությունը նախատեսել է, ուզում եմ տեղեկացնել, որ այս ծրագիրը ֆինանսավորվելու է ամբողջապես Կառավարության կողմից: Եվ այդտեղ նաև բոլոր գործընկերներին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ մենք արդեն իսկ իրական նախագիծ ունենք առաջին՝ նոր մետրոյի կայարանի, որի շինարարությունը 2024-ին պետք է մեկնարկի»,- ասաց նա:

Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ընդհանուր նախագծի արժեքը մոտավորապես 220-240 միլիոն դոլարի շրջանակներում է:

  • Կիսվել: