ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մետրոպոլիտենի տնօրենը Թբիլիսիում հանդիպել է տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Գիորգի Շարկովի

Մետրոպոլիտենի տնօրենը Թբիլիսիում հանդիպել է տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Գիորգի Շարկովի

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն աշխատանքային այցով գտնվել է Թբիլիսիում։ Հաղորդում է Երևանի մետրոպոլիտենը։

«Այցի ընթացքում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն հանդիպել է Թբիլիսիի տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն Գիորգի Շարկովի, ինչպես նաև Մետրոպոլիտենի և ճոպանուղու շահագործման հարցերով տնօրենի Գրիգոլ Խուցուրաուլիի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ մի շարք ծրագրերի, ինչպես նաև առաջիկա համագործակցության հնարավորություններին։

Կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ փոխշահավետ համագործակցությունն արդյունավետ կշարունակվի»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: