երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երբեմն, երբ ես մեքենա եմ վարում, զգում եմ, որ 4 տարի առաջ կառուցված ճանապարհի որակն այն չէ. Փաշինյան

Երբեմն, երբ ես մեքենա եմ վարում, զգում եմ, որ 4 տարի առաջ կառուցված ճանապարհի որակն այն չէ. Փաշինյան

Մենք խնդիր ունենք ոչ միայն անվտանգության, այլեւ  ճանապարհների որակի աուդիտի: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝  «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծով նախատեսվում է ճանապարհների անվտանգության աուդիտ սահմանել։

«Երբեմն, երբ ես մեքենա եմ վարում, զգում եմ, որ այն ճանապարհը, որը կառուցվել է, ենթադրենք, 4 տարի առաջ, պարզ է՝ աչքաչափով, այն վիճակում չէ, որը պետք է լիներ: Այսինքն ավելի վատ վիճակ է, քան պետք է լիներ, բայց մյուս կողմից դրանք ընդունել ենք, հորատումներով ստուգել ենք:

Մենք ամեն պահի չունենք այն հարցի պատասխանը, որ 4-5 տարի, կամ 6 ամիս առաջ շահագործման հանձնված ճանապարհն այսօր այն վիճակում է, որ մեր ստանդարտով պետք է լիներ, թե՞ ոչ: Պարզ է, չէ՞, որ ճանապարհը տեղ-տեղ դեֆորմացվել է, տեղ-տեղ լրացուցիչ աշխտանքներ են արվել: Մենք ոչ միան պետք է ընդունելու պահին ստուգենք:

Եթե որեւէ տեղ լինի կոռուպցիոն գործարք, շատ հեշտ է ճանապարհին մի քանի տեղ հորատման տեղեր ունենալ, հետո թեկուզ պատահականության սկզբունքով հորատել, տանել հետազոտել ու ստանալ դրական պատասխաններ: Բայց իրականում պատասխանը պետք է տա այս հարցը. մենք ճնապարհը շահագործման ենք հանձնել, 3 տարի հետո դա ի՞նչ վիճակում է: Մենք բանաձեւ պետք է ունենանք, թե երեք տարի հետ ինչ վիճակում պետք է լինի ճանապարհը: Մենք պետք է ստանդարտ ունենանք, թե հիմնանորոգված ճանապարհը քանի՞ տարի պետք է առանց որեւէ միջամտության ծառայի:

Իհարկե, մեր ճանապարհաշինության ոլորտն ունի մի հատ այսպիսի լեգիտիմության կարկաչուն աղբյուր՝ բեռնատարներով գերբեռնվածությունն է, որտեղ իրականություն կա, բայց այդ հարցն էլ պետք է լուծել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և, հիշելով, որ բեռնատարների խնդիրն էլ էին փորձել լուծել, հավելեց. «Հետագայում կշեռքներ դրեցինք մի քանի տեղ, այդ կշեռքների վրա աշխատող մարդիկ ձերբակալվեցին, կալանավորվեցին, չգիտեմ՝ հետագայում դատվել են, թե էլի բաց ենք թողել, փոշմանել ենք: Այս հարցերի համախումբը պետք է մենք լուծենք»,- ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: