չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեր քթի տակ կան այնպիսի կիսադատարկ շուկաներ, ինչպիսին Իրաքն է, կամ ծոցի երկրները, որտեղ հանգիստ կարելի է արտահանումը զարգացնել․ Քերոբյան

Մեր քթի տակ կան այնպիսի կիսադատարկ շուկաներ, ինչպիսին Իրաքն է, կամ ծոցի երկրները, որտեղ հանգիստ կարելի է արտահանումը զարգացնել․ Քերոբյան

Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա, մեր ընկերությունների մեծ մասը դժվարությամբ է կոմֆորտի զոնայից դուրս գալիս, հասկանալի է՝ պարզ շուկաներից չեն ուզում ընդլայնվել ավելի բարդ, ավելի խորը գիտելիքներ և փորձ, բանակցային հմտություններ ու ստանդարտներ պահանջող շուկաներ։

«Մեր քթի տակ կան այնպիսի կիսադատարկ շուկաներ, ինչպիսին Իրաքն է, կամ ծոցի երկրները, որտեղ հանգիստ կարելի է արտահանումը զարգացնել»,-ասաց նա և հավելեց, որ քննարկում են արտահանման օժանդակության որոշակի գործիքներ մտցնել։  

«Օրինակ, քննարկվում է արտահանման լոգիստիկ ծախսերի որոշակի  փոխհատուցման գործիքներ մտցնել, դա շատ արագ պետք է անենք, որ արագ փչացող ապրանքների այլընտրանքային շուկաներում կարողանանք վաճառել, որովհետև շատ դեպքերում համարում ենք, որ այն ապրանքները, որոնք արտադրվում են ՀՀ-ում, կարող են վաճառվել այլ շուկաներում՝ ընդհուպ ԵՄ-ում, սերտ աշխատում ենք, որ դիվերսիֆիկացնենք»,-ասաց նա։  

  • Կիսվել: