շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մեր բոլոր ծրագրերն ուղղված են նրան, որ ընկերությունները դառնան ավելի արտադրողական. Վահան Քերոբյան

Մեր բոլոր ծրագրերն ուղղված են նրան, որ ընկերությունները դառնան ավելի արտադրողական. Վահան Քերոբյան

Հայաստանի կառավարության այսօրվա տնտեսական քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ, մեր բոլոր ծրագրերը ուղղված են նրան, որ ընկերությունները դառնան ավելի արտադրողական, ավելի արդյունավետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան, եւ կառավարությունը մասշտաբային ծրագիր ունի ընկերությունների մոդեռնիզացիայի վերաբերյալ: Մենք նախաձեռնություններ ունենք ընկերությունների թվայնացման ուղղությամբ օժանդակելու՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ:

Բայց ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացումը եւ գիտության ներծծումը իրենց առօրյա բիզնեսի մեջ տալիս է մրցակցության առավելություն ամբողջ աշխարհում: Դրա համար ընկերությունները գիտությանը չպետք է վերաբերվեն ոինչպես վերացական, իրական կյանքի հետ կապ չունեցող բանի: Այլ պետք է ներդրումներ անեն գիտության մեջ, ստանան իրենց համար ցանկալի արդյունքները, որը կկարողանան կիրառել իրենց արտադրանքի, ծառայությունների մեջ եւ ստանալ ավելի բարձր, մրցունակ արտադրանքներ, ապրանքներ»,-ասաց Քերոբյանը:

  • Կիսվել: