չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար. Վարչապետ

Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար. Վարչապետ

2023 թվականի պետական բյուջեում հստակ ֆիքսել ենք 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մեր հանձնառությունը: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր բոլոր ծրագրերը շատ էական նշանակություն են ունենալու 7 տոկոս աճ ապահովելու համար, որովհետև մենք ընկերություններից ահազանգ ենք ստանում, որ հենց իրենք՝ ընկերությունները, մյուս տարվա իրենց պոտենցիալ աճի մեջ շատ լուրջ պրոբլեմ են տեսնում, որ կարող է աշխատուժի բացակայության պատճառով չկարողանան տեմպը պահել», - ասաց նա։

Փաշինյանը հույս ունի, որ, ի հեճուկս գնաճի, մյուս տարի աղքատության ավելի ցածր ցուցանիշ կլինի. «Սրա համար ի՞նչն է հիմք տալիս, առաջինը՝ աշխատատեղերի բացառիկ բարձր թիվը, աշխատավարձային ֆոնդի աննախադեպ թիվը, գործազրկության աննախադեպ ցածր մակարդակը ու մյուս տարվա պետական բյուջեի կապիտալ ծախսերի էական ավելացումը», - ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: