երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի. Սանոսյան

Նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի. Սանոսյան

Հայաստանի կառավարության համար ոգևորիչ են հաջողությունները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են արևային էներգետիկայի ոլորտում։ 

Դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Բոլոր ցուցանիշները, որ դրել ենք, հաճախ ոչ միայն դրանց հասնում ենք, այլև գերազանցում ենք: Մենք բավականին խրախուսող քաղաքականություն ենք վարում արևային էներգիայի սարքավորումների տեղադրման առումով, և դա իր արդյունքը տալիս է: Մեր ռազմավարությամբ նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի»,-ասաց Գնել Սանոսյանը:

Սանոսյանը կարևորեց նաև ատոմակայանի շահագործման կրկնակի երկարաձգման գործընթացը: Նախարարը նշեց՝ նպատակ ունեն ատոմակայանի շահագործման լիցենզիան երկարաձգել ևս 10 տարով՝  2026 թվականից հասցնելով մինչև 2036 թվական: Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում՝ շահագործմանը զուգընթաց, պլանավորում են ունենալ նոր ատոմային էներգաբլոկ:

«Մեզ համար շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել անդրսևծովյան մալուխի ծրագիրը, և մենք աշխատանք ենք տանում գործընկեր երկրների հետ, որպեսզի Հայաստանը այդ ծրագրի մասնակից դառնա»,- եզրափակեց նախարարը:

  • Կիսվել: