երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք մեծ աշխատանք ենք իրականացնում լուսավորության ցանցն արդիականացնելու համար. Տիգրան Ավինյան

Մենք մեծ աշխատանք ենք իրականացնում լուսավորության ցանցն արդիականացնելու համար. Տիգրան Ավինյան

Կցանկանայի լուսավորության ցանցի հետագա զարգացման որոշակի նոր չափորոշիչներ ֆիքսեինք։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք մեծ աշխատանք ենք իրականացնում լուսավորության ցանցն արդիականացնելու համար: Այդ աշխատանքներում պետք է հաշվի առնենք միջազգային լավագույն փորձը։ Քաղաքային բնակավայրերի հատվածում 3000 կելվինից ավել լուսատուների տեղադրումը խնդրահարույց է»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ պետք է այս մասով փոխեն քաղաքականությունը:

  • Կիսվել: