շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 «Մենք մեր երեխաների համար պետք է պետականություն և երկիր կառուցենք…». Մարտին Գալստյան

«Մենք մեր երեխաների համար պետք է պետականություն և երկիր կառուցենք…». Մարտին Գալստյան

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովին:
 
ԿԲ նախագահը «Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկումների շրջանակում անդրադարձել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության տնտեսական հետևանքներին, տարբեր երկրների միջև տնտեսական փոխազդեցություններին:
 
Նա շեշտեց, որ ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է, ինչը նպաստել է նաև տնտեսական աճի միջավայրի ձևավորմանը։
 
Ներկայիս անորոշ ժամանակարջանին ուղղված հարցերին ի պատասխան նախագահը շեշտեց. «Պետք է իրատեսորեն նայենք հնարավորություններին: Պետք է մտածել կարողությունը զարգացնելու մասին և ոչ թե վախենալու»:

  • Կիսվել: