չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Մեկնարկել են Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

Մեկնարկել են Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 1-ից մեկնարկել է Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

  • Կիսվել: