երեքշաբթի, մայիս 17
17 / 5 / 2022
Մեկնարկել է «Միավորված Հայաստան» շարժումը. Րաֆֆի Քասսարջյան

Մեկնարկել է «Միավորված Հայաստան» շարժումը. Րաֆֆի Քասսարջյան

«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանն» ռազմավարական ուղղություններն են

Կրթությունն ու աշխատուժը, ռազմարդյունաբերությունը, դիրքավորումը` որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտը/գիտահետազոտությունը, էլեկտրոնային կառավարումը։
 

Հունվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսին ԱՏՁՄ 2021 թվականի ընթացքում իրականացված գործունեության արդյունքները ներկայացնելիս նշեց ԱՏՁՄ նախկին գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը։  

Րաֆֆի Քասսարջյանը ներկայացրեց, որ 38 նոր կազմակերպություններ դարձել են ԱՏՁՄ լիիրավ անդամներ՝ միության կազմում ընդգրկված կազմակերպությունների թիվը հասցնելով 122-ի: Նա նշեց նաև, որ 2021 թվականին բացվել են 56 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնցից 52-ը Հայաստանում` ներառյալ Արցախում, 4-ը՝ Ջավախքում, ընդհանուր լաբորատորիաների թիվը դեկտեմբերի 27-ի դրությամբ կազմում է 618, որոնցից  վերազինվել է 19 լաբորատորիա։ 

«2021 թվականի տվյալներով Արմաթում սովորող սաների թիվը հասնում է 16 հազարի, իսկ 2021թ. շրջանավարտների թիվը՝ 1 614-ի: Այս տարվա ընթացքում ԱՏՁՄ կողմից իրականացվել են բազմաթիվ մրցույթներ, ճամբարներ ու ցուցահանդեսներ, որոնց մասնակցություն են ունեցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները»,- նշեց նա։ 

Քասսարջյանի խոսքով՝ ապրիլից մայիս ժամանակամիջոցում անցկացվել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի 2 մարզային և 1 հանրապետական

փուլերը, որոնց ներկայացվել է 748 մասնակցության հայտ: Հուլիսի 1-10-ը կազմակերպվել է «Արմաթ տեխնոճամբարը», որին մասնակցել են ավելի քան 207 սան Հայաստանի Արմաթ լաբորատորիաներից։ 

Հուլիսի 2-5-ը Երևանի «Գյոթե» կենտրոնի հետ համատեղ իրականացվել է

Մեդիագրագիտության և անհատական տվյալների պաշտպանության թեմայով

հաքաթոն, որին մասնակցել է մոտավորապես 30 Արմաթի սան։ Ծրագիրն իր

շարունակությունն է ունեցել և առանձին տաղավարով ներկայացվել «Դիջիթեք

2021» ցուցահանդեսին։ Հոկտեմբերի 29-31-ն իրականացվող «Դիջիթեք» ցուցահանդեսին մասնակցության հայտ է ներկայացրել 160 թիմ, որոնցից ցուցահանդեսին մասնակցելու հնարավորություն ունեցան 50-ը: Դեկտեմբերի 11-12-ին կայացած «ԱրմՌոբոտիքս-2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությանը Հայաստանի և Ջավախքի Արմաթ լաբորատորիաներից մասնակցության հայտ էին ներկայացրել 180 թիմ, որոնցից եզրափակիչ փուլին մասնակցեցին 46-ը։ 

«Այս տարի արտահանվել է 1 Արմաթ լաբորատորիա Բանգլադեշի Դաքքա

քաղաքում գտնվող ռազմաօդային դպրոց: Բանակցություններ են ընթանում

2022 թվականին Լիբանան, Ուզբեկստան և Վրաստան արտահանելու

վերաբերյալ»,- նշեց Քասսարջյանը: 

Քասսարջյանը ներկայացրեց, որ 2021 թվականին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացվել է մեկ «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոց:  Նա ընդգծեց նաև, որ 2022 թվականի հունվարին նախատեսվում է բացել ևս 9 ԱԹՍ կրթական աշխատանոց։ 

«2021 թվականին Արմաթի սաների կողմից ստեղծվել և զարգացել է ProtoLab տեխնոինժեներական լաբորատորիան, Technology Learning Planet(TLP) ծրագրավորման դպրոցը, TakeAR AR տեխնոլոգիայով աշխատող բջջային հավելվածների ստարտափը, և IT’s a village օնլայն խանութը»,- ներկայացրեց նա։ 

Քասսարջյանի խոսքով՝ «Գիտուժ» ծրագրի հետ համագործակցության արդյունքում հաջողվել է 2022թ. 83 %-ով ավելացնել գիտության պետական ֆինանսավորումը և դրանից հետո, ԱմենամեծDigiTec21 ցուցահանդեսին ավելի քան 100 ընկերություն ներկայացվել են 0-ից ավելի տաղավարներում, որն այս տարի ունեցավ ավելի քան 50. 000 այցելու Հայաստանից և արտերկրի։ 

«ԲանակիցSS ծրագրի շրջանակում 138 գրանցված մասնակիցներից 85-ն անցել են

մասնագիտական վերապատրաստումներ: Ծրագիրն իրականացվել է DISQO,

Luseen Mobile, TeamViewer Armenia, Get Skills Academy, Brandon Agency,

ArmSecFoundation կազմակերպությունների հետ համագործակցության

շրջանակում»,- ներկայացրեց նա։ 

Քասսարջյանը նշեց, որ 41 գործադիր տնօրեններ, հիմնադիրներ, բարձրաստիճան ղեկավարներ, միջազգային լրագրողներ և պետական պաշտոնյաներ ելույթ ունեցան DigiTec21 գագաթնաժողովի բացման արարողությանը, որը շատ կարևոր է Հայաստանի համար։ 

Մեկնարկել է «Միավորված Հայաստան» շարժումը, որն իր զարգացումը կունենա 2022 թվականին՝ եզրափակելով իր խոսքը, ընդգծեց Քասսարջյանը։ 

 

  • Կիսվել: