հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց, որից չի զեկուցվում 42-ը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

 

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԻՆ-ՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

 

-              «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին» կոնվենցիայի (CMR)՝ էլեկտրոնային բեռնագրի վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ․«Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ I (Ծրագրի փուլ 2)» 18․5 մլն եվրո, BMZ 2012 66 956 – 2017 թվականի դեկտեմբերի 18-ի վարկային համաձայնագրին կից՝ 2018 թվականի մարտի 27-ի Առանձին համաձայնագրի փոխարինում» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: