հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կառավարության նիստի օրակարգում 62 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եւս 3 հարց գաղտնի է (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում 62 հարց է, որից 55-ը չի զեկուցվում. Եւս 3 հարց գաղտնի է (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 62 հարց, որից 55-ը չի զեկուցվում, եւ 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գաբրիել Ադսբօլլ Արամի Պապիանին և Արման Ռոբերտի Մարկոսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին,

-              Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր:

  • Կիսվել: