շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2023-ին կազմել է 3,2 մլն դրամ. 2022-ին՝ 2,9 մլն դրամ

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2023-ին կազմել է 3,2 մլն դրամ. 2022-ին՝ 2,9 մլն դրամ

Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2023 թվականին կազմել է 3 մլն 205 հազար դրամ (8 168 դոլար), 2022-ին այն կազմել է 2 մլն 901 հազար դրամ (6 661 դոլար), 2021-ին՝ 2 մլն 360 հազար դրամ (4 685 դոլար), իսկ 2020-ին՝ 2 մլն 87 հազար դրամ (4 269 դոլար):

Վիճակագրության կոմիտեից տեղեկանում ենք, որ Հայաստանը ՀՆԱ-ն 2020 թվականին կազմել է 6 տրլն, 181 մլրդ 902 մլն  դրամ, 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 6 տրլն 991 մլրդ 777 մլն դրամ: 2022-ին ՀՆԱ-ն կազմել է 8 տրլն 501 մլրդ 435 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 9 տրլն, 502 մլրդ 778 մլն դրամ:

Հիշեցնենք, որ ՀՆԱ-ի ծավալը 2023-ին աճել է 8,7 տոկոսով, 2022-ին՝ 12,6 տոկոսով, 2021-ին՝ 5,8 տոկոսով, իսկ ահա 2020-ին ՀՆԱ անկում է գրանցվել 7,2 տոկոսով:

  • Կիսվել: