երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կլինի մոտավորապես 4650 դոլար․ Էկոնոմիկայի նախարար

Մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կլինի մոտավորապես 4650 դոլար․ Էկոնոմիկայի նախարար

Հայաստանում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կլինի մոտավորապես 4650 դոլար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՆԱ-ին առնչվող հայտնի գրառմանը վերաբերյալ հարցին ՝ նա ասաց․ «Առանց մեկնաբանելու համեմատությունները՝ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը այսօրվա դրությամբ այն երկրների շարքում են, որոնք հավանական է, որ 2019 թվականը կամփոփեն 4600-4700 դոլար՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով: Մենք կարծում ենք, որ Հայաստանում դա կլինի մոտավորապես 4650 դոլար»։

Նա իր խոսքում, նաև ընդգծեց, որ հստակ թվերը վիճակագրության կոմիտեն կհրապարակի: 

«Վիճակագրության մեթոդաբանական որոշակի հարցեր կան տվյալ դեպքում, սակայն դա այն հարցն է, որ կթողնեի, որ վիճակագրական կոմիտեի մեթոդաբանները պարզաբանեին: Կան որոշակի նրբություններ, որոնք պայմանավորված են այնպիսի միջազգային կազմակերպությունների որդեգրած սկզբունքներով, որոնք մեթոդաբանություն են հուշում»,-նշեց նախարարը:

Նախարարը, չցանկանալով մեկանբանել անել այդ թեմայով հարևան երկրների տարբեր արձագանքները, ասաց, որ երևի յուրաքանչյուրի համար էլ կարևոր է, որ առաջինն ինքը լինի:

  • Կիսվել: