ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մեղրիի մաքսակետին կից հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

Մեղրիի մաքսակետին կից հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
 
Թիրախային համայքներից և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակներում ստեղծված Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների հիման վրա և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրու համայանքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում, Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։
 
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։
 
Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 ք․մ․ տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են թվով 8 տաղավարներ և ճանապարհային նշաններ։
 
Ավտոկայանատեղու համար իրականացվել է 3084 ք․մ․ տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։

  • Կիսվել: