հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Մեգամոլ» առևտրի կենտրոնը ևս փակվեց

«Մեգամոլ» առևտրի կենտրոնը ևս փակվեց

«Մեգամոլ» առևտրի կենտրոնը մարտի 16-ից մինչ մարտի 23-ը ժամանակավորապես փակ է լիելու։  Սակայն, ինչպես տեղեկացնում են ընկերությունից, առևտրի կենտրոնում գործող Yerevan City-ն չի դադարեցնի իր գործունեությունը և բաց կլինի 24 ժամ։

«Հետևելով առողջապահության նախարարության կանոններին`առանց խուճապի, հանգիստ այցելե՛ք սուպերմարկետ և կատարե՛ք այս օրերին ձեզ անհրաժեշտ առևտուրը»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։

Տեղեկացնենք, որ այսօր ավելի վաղ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին են հայտնել «Դալմա Գարդեն մոլ» և « Երևան մոլ» առևտրի կենտրոնները՝ կոչ անելով քաղաքացիներին հնարավորին խոսափել մարդաշատ վայրեր այցելելուց։

  • Կիսվել: