շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի՛ տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից. Փաշինյան

Մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի՛ տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից. Փաշինյան

Մենք այս ծրագրով աջակցում ենք, որ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները, որը օժանդակ տեխնոլոգիաներով երեխա է ունեցել, դայակ վարձեն, կամ եթե մոտակայքում կա նախադպրոցական հիմնարկ, որ կարող է նույն ծառայությունները մատուցել, էս գումարն օգտագործվի այդ ծառայությունների համար: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կարգավորում ենք անում, ասում ենք՝ եթե դայակ եք վարձում, ապա պետք է նույն հասցեում հաշվառված չլինի դայակը: Կարծում եմ՝ այս դեպքում կարելի է բացառություն անել: Մեր շահառուն, որին ուզում ենք աջակցել, ծնված երեխան է, ինչքան լավ պահեն այդ երեխային, այնքան մեզ համար լավ: Եթե հանգամանքն այնպիսին է, որ պետք է երեխայի հարազատներից մեկը այդ գործառույթն իրականացնի, ի՞նչն է վատ այդտեղ:

Մենք հիմա այս ծրագրով ուզում ենք գործազուրկ դայակներին աշխատանքի տեղավորե՞նք, դա՞ է մեր խնդիրը: Մեր խնդիրն է, որ երեխան հնարավորին ավելի լավ ծառայություն ստանա: Եթե այդ  ծառայությունը պետք է իր հարազատ տատիկը մատուցի, շատ լավ, կառավարության նպատակն էլ հենց դա է:  Մենք այն կանխվարկածով չենք առաջնորդվում, որ եթե կառավարությունը չվճարեր, նույն տատիկը ծառայությունը չէր մատուցի, բայց այսպես ավելի լավ է:

Ինչո՞ւ ենք այս սահմանափակումները դնում»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաեւ օրինակ բերեց, որ ասենք, երիտասարդ մայրը ուզում է աշխատել, բայց երեխայի տատիկը եւս աշխատում է ինչ-որ տեղ 80 հազար դրամով. «Ինքն ուզում է օգնել, որ իր դուստրը կամ հարսը աշխատելու հնարավորություն ունենա: Երբ մենք այս հնարավորությունը տալիս ենք, մարդը կարող է որոշի՝ աշխատանքից դուրս գա, գա իր թոռնիկին պահի եւ իր եկամուտն էլ չկորցնի:

Մենք ընտանիքի անդամի աշխատանքը չենք գնահատում, այդ մտածողությունը, որ եթե ինչ-որ մեկը քո բարեկամն է, ինքը կարող է քեզ համար ձրի աշխատի, դա նոևրմալ մտածողություն չէ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաեւ շարունակեց. «Ես գիտեմ, որ իմ հաջորդ մարզային կամ ոչ մարզային այցին այսպես լայն ժպիտով գնալու եմ, ասեմ՝ բա, այդ որոշումից օգտվեցի՞ք, սիրելի՛ շահառուներ,  և ինձ առանց ժպտալու պատասխանելու են՝ ոչ, հարցնելու եմ՝ ինչո՞ւ, ասելու են՝ որովհետև ձեր կարգավորման մեջ մի հնարավորություն կա՝ 200 հատ սահմանափակում, մենք ներվեր չունենք այդ 200 սահմանափակումը հաղթահարենք»։

Հայտարարելով, որ նման սահմանափակումները պետք է ուղղված լինեն սողանցքները փակելուն և չարաշահումները կանխելուն՝ Փաշինյանն ասաց, որ չի պատկերացնում, թե երեխա պահելու մեջ չարաշահումը որն է։

Կառավարության անդամներից մեկն պատասխանեց՝ երեխային չպահելը։

«Չպահեն՝ կազատեն աշխատանքից, տատիկին էլ կարող են ազատել աշխատանքից։ Ընդհակառակը, մենք դրանով մայրիկներին լծակ ենք տալիս, որ ասեն՝ հարգելի՛ տատիկ, դուք երկուշաբթի օրվանից ազատված եք աշխատանքից»,-հայտարարեց Փաշինյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը միանգամից համաձայնեց՝ ասելով, որ այդ շտկումը կկատարեն նախքան որոշման ստորագրումը:

  • Կիսվել: