ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Մայրաքաղաքում բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

Մայրաքաղաքում բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում

 

Մայրաքաղաքի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: Արաբկիր վարչական շրջանում այս տարվա ծրագրով նախատեսվում է 23500 քմ բակային, միջբակային և մայթի տարածք հիմնանորոգել:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 3500 քմ ճանապարհ փոսալցվել ու ասֆալտապատվել է: Տիգրանյան անցուղում այս պահին աշխատանքները շարունակվում են:

Աջափնյակ վարչական շրջանում 6500 քմ է ասֆալտապատվել, որից 1500 քմ-ն երկրորդական փողոցների փոսային նորոգում է:

Տարեկան ծրագրով նախատեսվում է այդպիսի աշխատանքներ իրականացնել վարչական բոլոր շրջաններում:

  • Կիսվել: