չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով ի թիվս այլ կամուրջների վնասվել է նաև Սանահինի 12-րդ դարի կամուրջը (տեսանյութ)

Մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով ի թիվս այլ կամուրջների վնասվել է նաև Սանահինի 12-րդ դարի կամուրջը (տեսանյութ)

Մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով ի թիվս այլ կամուրջների վնասվել է նաև Սանահինի 12-րդ դարի կամուրջը։ Այս մաին տեղեկացնում է Քաղաքացու ձայնը հարթակը։

Ջրի հետքաշվելուց հետո պարզ է դարձել, որ կամրջի հիմքերից մեկում փլվածք կա։ Այս մասին բազմաթիվ ահազանգեր են հրապարակել նաև սոցիալական ցանցերի օգտատերեը։

Հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայության Թումանյանի տարածքային պատասխանատուն դեպքի մասին ջրհեղեղի հաջորդ օրը՝ մայիսի 27-ին զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։

Որից հետո երկու անգամ մասնագետներ են գործուղվել Ալավերդի, դիտարկել կամուրջը։

Միջնադարյան կամրջի վերականգնման հետագա քալերը կքննարկվի Երևանում՝ ԿԳՄՍ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում։

Ըստ Գառնիկ Շախկյանի «Լոռի. պատմության քարակերտ էջերը» աշխատության՝ Սանահինի կամուրջը նորոգվել է մի քանի անգամ: 1888 թ. Թիֆլիսի Նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցու քահանա սանահինցի Երվանդենց Թադևոսի միջոցներով ամրացվել են կամրջի ձախակողմյան պատերի խախտված հիմքերը: 1928-1929 թթ. Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ մասնակիորեն ամրացվել են ձախափնյա խելի հիմքերը: 1939-1940 թթ., 1976-1977 թթ. իրականացվել են ճակատային երեսապատերի վերաշարման աշխատանքներ:

Հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայության Թումանյանի տարածքային համակարգոտղ Կարեն Յոլչինյանի խոսքով՝ ջրհեղեղի հետևանքով այլ հուշարձաններ չեն տուժել։

  • Կիսվել: