հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար 2022-ին տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ

Մարզադպրոցների գույքի ձեռքբերման համար 2022-ին տրամադրվել է ավելի քան 280 մլն դրամ

ՀՀ շուրջ 70 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների Կառավարության որոշմամբ անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2022 թ. հատկացվել է ավելի քան 280 մլն դրամ:

Երևանի և ՀՀ մարզերի՝ ԿԳՄՍ համակարգի 26 մանկապատանեկան մարզադպրոցների հատկացվել է շուրջ 176 մլն դրամ արժողությամբ մարզագույք: Շիրակի մարզում գործող 17 մարզադպրոցի, օրինակ, տրամադրվել է 41 անուն մարզագույք՝ 87 մլն 116 հազար դրամի շրջանակում։

Մարզագույքով են համալրվել Գյումրի համայնքի «Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Գյումրու «Մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, «Աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց»

ՊՈԱԿ-ը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրու համայնքապետարանի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, «Արթիկի մարզահամալիր» ՀՈԱԿ-ը, «Արթիկի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Անի համայնքի «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գյումրու համայնքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Շիրակի մարզի «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, «Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց» ՊՈԱԿ-ը, Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը:

Մարզադպրոցներին հատկացվել է տարբեր մարզաձևերի մարզագույք, մասնավորապես ըմբշամարտի գորգեր, բռնցքամարտի պարկեր, տանձիկներ, ծանրաձողեր, դահուկներ, սեղանի թենիսներ, շախմատի էլեկտրոնային ժամացույցներ, մարմնամարզական ներքնակներ, ֆուտբոլի և հանդբոլի դարպասներ, ցանցեր և այլն:

Մարզագույքով են համալրվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի «Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» և Ապարան համայնքի «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ները, Արագածոտնի մարզի «Աշտարակի մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Արարատի մարզի «Մարտին Վարդանյանի անվան Վեդու մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Արմավիրի մարզի «Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Արմավիրի մարզի «Մեծամորի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Գեղարքունիքի մարզի «Սևանի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը, Սյունիքի մարզի «Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ը, ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ը և այլն:

Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասն արագամաշ է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման, մարզագույքի համալրման ծրագիրը յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու անհրաժեշտություն կա:

 

Ներկայում հանրապետության մարզադպրոցներից, մարզաձևերի ֆեդերացիաներից և մարզական հասարակական կազմակերպություններից ստացվել է 2 մլրդ 7 մլն 245 հազար դրամ արժողությամբ գույքի պահանջարկ: Վերոնշյալ բաշխման ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը և այլն:

Նշենք, որ մարզական գույքի ապահովման ծրագրին 2023 թվականի պետական բյուջեով հատկացվել է շուրջ 100 մլն դրամ:

Մարզագույքը հատկացվում է մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման, մարզական կազմակերպություններում ուսումնամարզական գործընթացի որակի բարձրացման, մարզադպրոցները, մարզակառույցները և մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովելու և դրանցում մարզման պայմանների բարելավելու նպատակով։

  • Կիսվել: