Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենն ազատվել է պաշտոնից
Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից. որոշումը ստորագրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Ըստ որոշման՝ Անդրանիկ Հարությունյանն է ազատման դիմումը ներկայացրել։
Հիշեցնենք՝ Մարտունու բժշկական կենտրոնում, ըստ տեղեկությունների, մի շարք խախտումներ էին արձանագրվել։ ԲԿ-ի բացումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 4-ին, սակայն միայն վերջերս է բժշկական կենտրոնը սկսել աշխատել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցրել էր, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում։