հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում. Ավանեսյան

Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում. Ավանեսյան

Կարծում եմ, որ Մարտունու բժշկական կենտրոնի շուրջ սկանդալ չի հասունանում։

Այս մասին այսօր Կառավարության դիմաց ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հիվանդանոցը բացվել է, դրանից հետո կա ժամանակ, երբ պետք է նախկին հիվանդանոցը իր ողջ աշխատակազմով, գույքով ու սարքավորումներով տեղափոխվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Հարցին, թե ինչու են հիվանդանոցի բացումը շուտ արել՝ նախարարան ասաց, որ չեն շտապել։

«Պետք է հասկանալ, որ երբ բացում են ԲԿ-ի շենքը, դրանից հետո սկսվում է մեկ այլ գործընթաց՝ տեղափոխման գործընթաց, այդ պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի փոփխություններ ու որակի նկատմամբ ևս մեկ անգամ ճշտողական աշխատանքներ»,- նշեց Ավանեսյանը։

Հարցին՝ Մարտունու ԲԿ-ի պատճառո՞վ է իր տեղակալ Արմեն Նազարյանն ազատվել աշխատանքից՝ Ավանեսյանն ասաց, թե  հիմա նա արձակուրդում է, բայց ինքը որոշել է, որ Նազարյանը պետք է տեղափոխվի այլ պաշտոնի։

Նշենք, որ երեկ Մամուլը գրել էր, որ 6,5 մլն ԱՄՆ դոլար ծախսել են Մարտունիի ԲՊ-ի կատուցման համար, բայց հիվանդանոցը չի գործում:

  • Կիսվել: