կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մարտին Գալստյանը Ամստերդամում քննարկել է երկարաժամկետ մակրոտնտեսական հեռանկարները

Մարտին Գալստյանը Ամստերդամում քննարկել է երկարաժամկետ մակրոտնտեսական հեռանկարները

ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը Ամստերդամում մասնակցել են Հայաստանը ԱՄՀ Գործադիր խորհրդում ներկայացնող Հոլանդիայի և Բելգիայի խմբի երկրների հանդիպմանը։

ԿԲ-ից հայտնում են, որ քննարկվել են երկարաժամկետ մակրոտնտեսական հեռանկարները, այդ թվում՝ կլիմայական փոփոխությունների, աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր գնաճի և եկամուտների աճող անհավասարության մարտահրավերների ներքո:

  • Կիսվել: