ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարդը, տարվա կտրվածքով, իր եկամտի շատ չնչին մասը պետք է կարողանա խաղադրույք կատարելու վրա օգտագործել. Սուքիասյան

Մարդը, տարվա կտրվածքով, իր եկամտի շատ չնչին մասը պետք է կարողանա խաղադրույք կատարելու վրա օգտագործել. Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանվազյանին՝ կապված վերջին 20 տարում ծխախոտի ակցիզից ՀՀ բյուջե ստացած հարկերի մասին։ Նա նաև հետաքրքրվեց, թե ալկոհոլային խմիչք ներմուծելու ու արտահանելու արդյունքում ինչքան ակցիզային հարկ է ստացվել։ «Ի՞նչ է կատարվում ոչ առցանց կազինոների դեպքում, ինչքա՞ն եկամուտ է դրանից ՀՀ բյուջեն այս ընթացքում ունեցել»,- փորձեց ճշտել պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ Մանվազյանը  նշեց, որ հետագայում կհարկվի խաղադրույքը։ Այն դեպքում, երբ նույնականացվի բանկային համակարգով, ապա անձին և խաղադրույք ստացողը որպես շահում կհարկվի և հարկ կվճարի։

Սուքիասյանը նաև փորձեց հասկանալ՝ կա՞ն թվեր, որոնք արտացոլում են, թե խաղատունը ինչքան գումար է վճարել իրենց հասույթից։ «Հասկացե՞լ եք, ծխախոտի վաճառքից ինչ աստիճան է մեր բյուջեն օգտվում, մոտավորապես կա՞ այդ վիճակագրության արդյունքը։  Աշխարհում կան բանկային համակարգով տարբեր կարգավորումներ։ Կարևորն այն է, որ մարդը պետք է տարվա կտրվածքով ունեցած եկամտի շատ չնչին տոկոսը իրավունք ունենա այդ նպատակին ծառայեցնելու համար»,- նշել է Խ․ Սուքիասյանը։

Այս հարցին ի պատասխան նշվեց, որ, նախնական տվյալներով, համադրվել է, թե խաղատներից ստացած հարկերը ինչ կշիռ կունենան ընդհանուր հարկերում, բացի այդ վերցրել է այս ոլորտի կշիռը ընդհանուր տնտեսության ոլորտի մեջ և համադրվել է, թե մեր տնտեսության մեջ բավականին մեծ նշանակություն ունի, բայց մեր հարկային համակարգում չունի։ Օրինակ, նրանք պետական տուրքով են առանձնանում մյուս ոլորտներից, այն կազմում է 600 մլն։ Կա 4 կազմակերպություն, յուրաքանչյուրը 2 լիցենզիա ունի, այսինքն՝ մեկ վիճակախաղի մասով 2,4 մլրդ, օնլայն կազինոներինը նորից 2,4 մլրդ է։ Սա այն ավել մասն է, որը վճարում են ի տարբերություն նորմալ հարկերի։ Այստեղ անհամամասնություն կա։

Բացի այդ նշվեց, որ ոչ ռեզիդենտ նույնականացման անձանց վրա սահմանափակում չի տարածվում, ոչ ռեզիդենտ խաղացողները խաղատանը խաղադրույք կատարելիս խնդիր չունեն, բայց ռեզիդենտների դեպքում պետք է բանկային համակարգում արտացոլված լինի։

Ըստ  ՊԵԿ-ի տված հաշվետվության՝ ինտերնետ շահումների մասով  2021թ․-ի արդյունքներով այդ հասույթը 3,9 տրիլոն է, ուստի հարկման բեռը շատ չնչին է, եթե վերցնում ենք համախառն հասույթը։

  • Կիսվել: