չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Եթե բոլոր մանկավարժները 55 տարեկանից գնան թոշակի, մեր երեխեքին ո՞վ է դաս տալու․ Փաշինյան

Եթե բոլոր մանկավարժները 55 տարեկանից գնան թոշակի, մեր երեխեքին ո՞վ է դաս տալու․ Փաշինյան

Մանկավարժների համար հնարավորություն ենք ստեղծել, որ դուք շարունակեք աշխատել, ձեր սիրած աշխատանքը կատարել եւ ձեր աշխատավարձը կրկնապատկեք․ բոլորը որ 55 տարեկանից գնան թոշակի, մեր երեխեքին ո՞վ է դաս տալու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է մանկավարժական ստաժը հանվել։

«Կարող ենք ասել՝ եկեք, 55-ից չէ 45 տարեկանից գնանք թոշակի, տո եկեք 25 տարեկանից գնանք թոշակից, բայց այդ թոշակառուի թոշակն ով է ապահովելու։ Հայաստանում շուրջ 500-600 հազար թոշակառու կա, 100 հազարի չափով նպաստառու կա, որտեղի՞ց է գոյանում այդ մարդկանց թոշակը։ Նրանց թոշակը գոյանում է աշխատող թոշակառու չհանդիսացող մարդկանց վճարած հարկերից, այսօր Հայաստանում ընդամենը 730 հազար աշխատող կա, որոնք աշխատանք արդյունքում հարկ են վճարում։ Պատկերացնո՞ւմ եք դա ինչ բեռ է յուրաքանչյուր քաղաքացու եւ պետության համար։ 2018 թվականի դրությամբ ավելի շատ թոշակառու կար, քան աշխատող»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանում մանկավարժական կադրերի խնդիր կա․ «Թափուր տեղերի խնդիր էլ ունենք ամբողջ հանրապետությունում։ Մենք մտածում ենք՝ ստեղծել մեխանիզմ, որ այն մարդիկ, ովքեր կամավոր թոշակառուի կագավիճակից կհրաժարվեն եւ կասեն՝ ես դեռ շարունակում եմ աշխատել եւ իմ թոշակի տարիքը մի քամի տարի հետաձգեք, նրանց համար թոշակն ավելի բարձր կնշանակենք, որովհետեւ մենք երկիր կառուցելու պրոցեսի մեջ ենք, պետք է աշխատենք»։

  • Կիսվել: