կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե՞ սառույց է. Վարչապետ

Մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե՞ սառույց է. Վարչապետ

Հայաստանում միջպետական ու հանրապետական ճանապարհներին աղ-ավազը «լապատկայով ցանելու» ավանդույթը փոխարինվել է  տեխնիկայով։

«Երբ լապատկայով էինք ցանում, աղը շատ տեսանելի էր, հիմա տեխնիկան ընդհանուր է լցնում, ու մարդիկ ասում են՝ ցանված չէ, բայց  մեքենաների վրա կան GPS սարքավորումներ, մենք տեսնում ենք, թե որ օրը որ ժամին է անցել ու աղ ցանել»,- կառավարության նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտեց. «Կներեք, բայց մարդկանց պետք չէ աղը տեսնել կամ չտեսնել, մարդիկ պետք է տեսնեն՝ ասֆալտը երևո՞ւմ է, թե՞ սառույց է, այստեղ աղն էական չէ»։

Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե աղի մեջ է, այլ՝ ճանապարհի վիճակի։

Սանոսյանը զեկուցեց, որ այսօրվա միակ ճանապարհը, որ փակ է բոլոր տեսակի մեքենաների համար՝ Վարդենյաց լեռնանցքն է, բայց օրվա մեջ կբացվի, քանի որ ակտիվ աշխատանքներ են տարվում։

  • Կիսվել: