կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարդիկ չեն օգտվում դայակի ծրագրից, քանի որ ասում են՝  մեր բարեկամը, հարևանը, չի կարա, դայակի բոյը պետքա լինի 1.90. վարչապետ

Մարդիկ չեն օգտվում դայակի ծրագրից, քանի որ ասում են՝ մեր բարեկամը, հարևանը, չի կարա, դայակի բոյը պետքա լինի 1.90. վարչապետ

Մենք ասում ենք՝ տեսեք՝ մենք ինչ լավ կառավարություն ենք, որոշում կայացրեցինք, երիտասարդ մայրիկները այսքան գումար տվեցինք, որ դայակ վարձեն, իրենք էլ գնան աշխատեն, հետո գնում ենք մարզային հանդիպման, հարցնում ենք՝ օգտվո՞ւմ եք այդ ծառայությունից, ասում են՝ չէ, որովհետեւ մեր բարեկամը չի կարող դայակ լինել, հարեւանը չի կարող, գյուղացին չի կարող, այդ դայակը պետք է լինի 1,90 մետր, քաշը՝ այսքան, կրթություն ունենա, 5 տարվա աշխատանքային փորձ ունենա, եւ հանրապետությունում տենց մարդ չկա, որ մարդն օգտվի: Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա բերեց պատկերավոր մի օրինակ. «Հիշո՞ւմ եք ավտոբուսի պատմությունը. Ավտոբուսը կա, բայց դռները չեն բացվում: Վարորդը  կոկիկ հագնված, գերմանական արտադրության վարորդ, սահմանված գրաֆիկով Էրեբունիից գնում է Նոր Նորքի զանգված, բոլոր կանգառներում կանգնում է, բայց դռները չեն բացվում, հետեւաբար, ուղեւորը ոչ կարողանում է բարձրանալ, ոչ իջնել: Բայց մեր որոշման մեջ գրված է, որ ավտոբուսը գնում է այնտեղից այնտեղ:

Մենք չպետք է կորցնենք մեր շահառուին: Այդ ընկալումը, որ ինչի՞ ենք տատիկին փող տալիս, իր պարտականությունն է, որ թոռնիկին պահի: Սա կառավարության մոտեցում չի: Մենք չենք կարող մտնել ընտանիքի մեջ ու ասել՝ ուրեմն դու ունես այս պարտականությունը, դու էս, դու էս, դրա համար պետությունը քեզ ոչ մի բան չի վճարելու:

Սա ես ասում եմ, որ որոշում կայացնելիս հասկանաք՝ մեր որոշումից մարդը կարողանալո՞ւ է օգտվել, թե ոչ»,-ասաց նա:

  • Կիսվել: