չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մաքսային փորձաքննություններ կարող են իրականացնել հավատարմագրված կազմակերպությունները. Հաստատվեց հավատարմագրման կարգը

Մաքսային փորձաքննություններ կարող են իրականացնել հավատարմագրված կազմակերպությունները. Հաստատվեց հավատարմագրման կարգը

Կառավարությունն իր այսօրվա ՝ դեկտեմբերի 7-ի նիստում սահմանեց Մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննության իրականացման անհնարինության կամ համապատասխան պայմաններ և միջոցներ չունենալու դեպքում մաքսային մարմնի կողմից նշանակված մաքսային փորձաքննությունը կարող է իրականացվել մաքսային մարմնի կողմից հավատարմագրված՝ մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների կողմից: 

Մինչև մաքսային մարմինների կողմից մաքսային փորձաքննություն կատարելու իրավասություն ունեցող մաքսային մարմին հիմնելը մաքսային փորձաքննությունն իրականացնում են հավատարմագրված մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները՝ մաքսային մարմնի ղեկավարի և փորձաքննություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների միջև Կոմիտեի սահմանած ձևով կնքվող պայմանագրի հիման վրա։ 

Նույն մասով սահմանված մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը սահմանում է Կառավարությունը։

Նախագծով նախատեսվում է սահմանել փորձաքննությունների իրականացման նպատակով համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ մաքսային մարմինների կողմից հավատարմագրման հետ կապված նորմեր, որոնց արդյունքում կապահովվի այդպիսի փորձաքննությունների արժանահավատությունը և մաքսային հսկողության նպատակներով այդպիսի փորձաքննության արդյունքների օգտագործման հնարավորությունը։

  • Կիսվել: