կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

«Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում կրկնակի ստուգայցի ընթացքում Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են, որ այստեղ շտկվել են բոլոր խախտումները, սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանեցվել են սահմանված նորմերին (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

  • Կիսվել: