շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լոռու մարզն ունի կադաստրի վկայական․ Մարզպետ

Լոռու մարզն ունի կադաստրի վկայական․ Մարզպետ

Լոռու մարզն ունի կադաստրի վկայական, մարզն ունի 3795 ք/կմ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

«Լոռու մարզն ունի կադաստրի վկայական։ Դուք Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը լսեք։ Ես չեմ ուզում վարչապետի ասածները մեկնաբանել, վարչապետն ասել է այն, ինչ որ ասել է։ Նպատակահարմար չեմ գտնում իր խոսքերը մեկնաբանել։ Եթե ձեզ հետաքրքրի, կարող ենք միասին այցելել սահմանային հատվածներ, ցույց կտամ՝ որն է մերը, որը՝ Վրաստանինը»,- նշեց նա։

Հարցին, թե Վրաստանի հետ իրականացվելու են սահմանազատման եւ սահմագծման աշխատանքներ, Խաչատրյանը պատասխանեց․ «Կառավարությանը հարցրեք, ինձ ինչո՞ւ եք հարցնում»։

Խաչատրյանը նշեց, որ տեղեկություն չունի մամուլի այն հրապարակման վերաբերյալ, որ Դիլիջանում ՔՊ-ի քաղաքական ժողովից հետո համայնքապետերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել։

  • Կիսվել: