կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում եւ Կաթնառատ գյուղում դպրոցներ կկառուցվեն. Կառավարությունը որոշումներ կայացրեց

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում եւ Կաթնառատ գյուղում դպրոցներ կկառուցվեն. Կառավարությունը որոշումներ կայացրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում  գույքի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին որոշում կայացրեց:

Այս որոշմամբ նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Տաշիր համայնքի սեփականություն հանդիսացող, մարզ Լոռի, համայնք Տաշիր գյուղ Կաթնառատ 1-ին փողոց 2/1  հասցեում գտնվող 1․25219 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և Գույքն ամրացնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Կաթնառատ գյուղի վարչական տարածքում  նոր դպրոցի կառուցման նպատակով։

Նմանատիպ եւս մեկ որոշում է կայացվել, որով նախատեսվում է ընդունել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 44/4   հասցեում գտնվող 1․92077  հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը՝ դպրոց կառուցելու նպատակով:

  • Կիսվել: