չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Լոնդոնում ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժն ու գրավչությունը

Լոնդոնում ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժն ու գրավչությունը

Լոնդոնի հայտնի Էքսել սրահում կազմակերպված Համաշխարհային ճամփորդական շուկա (World Travel Market) ամենամյա ցուցահանդեսի շրջանակներում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել է հայկական տաղավար և հանդիպել ցուցահանդեսի հայ մասնակիցների հետ՝ տեղում ծանոթանալով նրանց կողմից ՀՀ զբոսաշրջության ոլորտում ներկայացված ծրագրերին։

Դեսպանը կարևորել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն ՄԹ-ից ՀՀ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։ Հայաստանի տուրիզմի կոմիտեն և 9 տուր-օպերատորներ ներկայացրել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ներուժն ու գրավչությունը։

  • Կիսվել: