ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լոնդոնում ՀՀ դեսպանության շենքը գտնվում է ՄԹ խորհրդարանի, ԱԳՆ-ի, վարչապետի նստավայրի հարևանությամբ

Լոնդոնում ՀՀ դեսպանության շենքը գտնվում է ՄԹ խորհրդարանի, ԱԳՆ-ի, վարչապետի նստավայրի հարևանությամբ

ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է.

«Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի սրտում՝ Սենթ Ջեյմս զբոսայգու և Փալլ մալլ պողոտայի միջակայքում ձեռք բերեց նոր և պատշաճ դեսպանության շենք:

Գույքը գտնվում է ՄԹ արտաքին գործերի նախարարության, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ խորհրդարանի, ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և մի շարք դեսպանությունների հարևանությամբ:

Շենքը ձեռք է բերվել 17,380,800 ֆունտ ստերլինգով»:

  • Կիսվել: