երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին 100-հազարական դրամ տրամադրելու համար անհրաժեշտ է մուտքագրել նրանց տվյալները

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին 100-հազարական դրամ տրամադրելու համար անհրաժեշտ է մուտքագրել նրանց տվյալները

Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անչափահասներին 100-հազարական դրամ տրամադրելու համար անհրաժեշտ է համապատասխան հարթակներում մուտքագրել նրանց տվյալները:

Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: 

«Երեկ երեկոյան ՀՀ կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է  100 հազարական դրամների միանվագ տրամադրման որոշումը և հատկացման կարգը: Այն բոլոր ընտանիքներում, որտեղ կան անչափահաս երեխաներ, անհրաժեշտություն կա մուտք գործել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  հատուկ հարթակ, որտեղ երեխայի մայրը կամ  խնամակալը պետք է լրացնեն երեխայի  ծննդյան վկայականի տվյալները, որպեսզի  այդ տվյալները կապվեն մոր կամ խնամակալի տվյալներին: Այդ դեպքում գումարը կփոխանցվի մոր կամ խնամակալի բանկային հաշվին»,-ասաց Բաղդասարյանը:

Նա հիշեցրեց՝ այն մարդիկ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության կարգ ունեն կամ 75 տարեկանից ավելի բարձր են, նրանց գումարների հատկացումը  կլինի «Հայփոստ»-ի միջոցով:

«Անհրաժեշտ է ժամ առաջ գնալ որևէ առևտրային բանկ և բացել քարտային բանկային հաշիվ: Հաշիվների բացումն անվճար է: Դրանից հետո որևէ այլ գործառույթ իրականացնել պետք չէ, որովհետև այդ տվյալները Հայաստանի կենտրոնական բանկի կողմից  փոխանցվում են միասնական սոցիալական ծառայություն  և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ամփոփելով այդ տվյալները, գումարների  փոխանցումը կիրականացնի»,-նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

  • Կիսվել: