երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԿԸՀ անդամները մասնակցել են «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը

ԿԸՀ անդամները մասնակցել են «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները» թեմայով քննարկմանը

Դեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը խորհրդարանի Աշխատանքի և սոցիալական հարցրի մշտական հանձնաժողովի և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) նախաձեռնությամբ հրավիրված կլոր-սեղան քննարկմանը մասնակցել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը և ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը: Այս մասին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: 

ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանն իր ելույթում անդրադարձել է ընտրատեղամասերի մատչելիության և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար ընտրական իրավունք ապահովելու հարցին։

ԱԺ գլխադասային հանձնաժողովն ու IFES-ը ձևավորել են աշխատանքային խումբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավման վերաբերյալ օրենսդրական առաջարկներ ներկայացնելու նպատակով։ Կլոր-սեղանն էլ հրավիրվել էր հենց այդ նպատալով՝ լսելու շահագրգիռ կողմերին, որպեսզի հնարավոր լինի առկա խնդիրներին օրենսդրորեն ճիշտ լուծումներ գտնել։

  • Կիսվել: