կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կստեղծվի համակարգ անշարժ գույքի շուկայում իրատեսական պատկերի ձեւավորման նպատակով. պաշտոնյա

Կստեղծվի համակարգ անշարժ գույքի շուկայում իրատեսական պատկերի ձեւավորման նպատակով. պաշտոնյա

Հայաստանում նախատեսվում է ստեղծել անշարժ գույքի միասնական ռեեստր։ Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա ապագայում ունենալ անշարժ գույքի շուկայի ավելի իրատեսական պատկեր, բացի այդ, գներն էլ ավելի իրատեսական կլինեն։

Թովմասյանը նշել է, որ քաղաքացիները ավելի տեղեկացված կլինեն, նրանք հնարավորություն կունենան դիմել ավելի բարձրորակ ծառայություններ, ինչպես նաեւ անշարժ գույքի գների մասին տեղեկություն ստանալու համար։

Պաշտոնյան նաեւ հիշեցրել է այն մասին, որ արդեն մշակվել ու շրջանառության մեջ է մտցվել ռիելտորական գործունեության մասին օրենքը, որը կարգավորում է առքուվաճառքի գործարքները անշարժ գույքի շուկայում։ «Նախատեսվում է բազմաթիվ այլ օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կուղղվեն նաեւ թվային ծառայությունների ներդրմանը»,- ավելացրել է նա։

  • Կիսվել: