երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գազի գինը կբարձրանա՞, եթե ՀՀ-ն որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, . պատասխանում է ՀԾԿՀ նախագահը

Գազի գինը կբարձրանա՞, եթե ՀՀ-ն որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, . պատասխանում է ՀԾԿՀ նախագահը

Օգոստոսի վերջին է գազի սակագնի վերանայում արվել և եթե սահմանին գազի փոփոխություն չլինի, չեմ կարծում, որ սակագնի փոփոխություն կլինի. լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա հիշեցրեց, որ վերջին բանակցությունների և կառավարական համաձայնագրերի փոփոխության արդյունքում համաձայնություն է կնքվել, որ առաջիկա 10 տարիների համար սահմանին գազի գնի 165 դոլարը ֆիքսվում է, և այդ փոփոխությամբ կապ է ստեղծվել Հրազդանի էներգաբլոկի հաստատուն ծախսերի՝ 35 մլն դոլարի հետ։

«Այսինքն, եթե սահմանին գազի գնի բարձրացում է տեղի ունենում, նվազեցվելու է 35 մլն-ից»,-ասաց նա։

Հարցին՝ եթե նույնիսկ վաղը Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ՀԱՊԿ-ից է դուրս գալիս, նաև՝ ԵԱՏՄ-ից, արդյո՞ք այդ սակագինը պահպանվելու է՝ Գարեգին Բաղրամյանն արձագանքեց. «Քաղաքական բնույթի հարցերին չեմ պատասխանում, տնտեսական կախվածությունը, որ այսօր միջպետական համաձայնագրերով ունենք, դա է, որ առաջիկա 10 տարվա համար 165 դոլարի և  այդ 35 մլն դոլարի միջև կապ է հաստատված։ Հիմա չեմ կարող ասել, թե ինչքան կբարձրանա»,-ասաց նա։

  • Կիսվել: