երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհի մի հատվածի վերակառուցման համար ժամկետը երկարաձգվեց մինչև 2023-ի օգոստոսի 30-ը

Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհի մի հատվածի վերակառուցման համար ժամկետը երկարաձգվեց մինչև 2023-ի օգոստոսի 30-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին որոշում կայացրեց, որով նախատեսվում է «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված պայմանագրով՝ /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 9+000- կմ11+779.75 հատվածի վերակառուցման համար սահմանված ընդհանուր աշխատանքների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի օգոստոսի 30-ը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարություն է դիմել /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 9+000- կմ11+779.75 հատվածի վերակառուցման աշխատանքներ իրականացնող «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը՝ տվյալ հատվածում իր կամքից անկախ պատճառների հետևանքով հնարավորություն չի ունեցել աշխատանքներն ավարտին հասցնել պայմանագրով սահմանված ժամկետներում և խնդրել է երկարաձգել Կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը, ինչպես նաև ապահովել աշխատանքների ավարտման համար (ծածկի վերին շերտի տեղադրման և կահավորման աշխատանքներ) անհրաժեշտ պայմաններ:

  • Կիսվել: