ԿԽՄԿ-ն սառնարանային դիատար ավտոմեքենա է նվիրել Հայաստանին
Կառավարությունն իր այսօրվա նիստում որպես նվիրաբերություն գույք ընդունելու, ամրացնելու և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով առաջացել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող դատաբժշկական ծառայությունների պատշաճ մատուցման խնդիրներ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեիև Առողջապահության նախարարության ու Կազմակերպության միջև 2024 թվականի հուլիսի 1-ին կնքված ERE 24/00257Նվիրաբերության պայմանագրի շրջանակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Կազմակերպությանը հանձնելու նպատակով նվիրաբերվել է «ՉԱՆԳԼՈՆԳ М3 ՔԱՐԳՈ ԹՐԱՔ» (CHANGLONG M3 CARGO TRUCK) մակնիշի սառնարանային դիատար ավտոմեքենան: Առաջարկվում է գույքն ամրացնել Առողջապահության նախարարությանը` այնուհետ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Կազմակերպությանը` մարդկային աճյունների տեղափոխման նպատակով»: