շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կկանոնակարգվեն հարկային և մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները

Կկանոնակարգվեն հարկային և մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները

««Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի եւ կից նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հարկային եւ մաքսային ծառայությունների ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման ընթացքում առաջացող իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով օրենսդրական փաթեթը: Նրա տեղեկացմամբ առաջարկվող փոփոխություններն ամբողջությամբ բխում են դեռեւս 2022 թվականին հաստատված եւ մեկնարկած ՊԵԿ կադրային համալրման բարեփոխումից:

Արտյոմ Սմբատյանը ներկայացրել է գործող կանոնակարգումներն ու առաջարկվող փոփոխությունները, որոնց ընդունման արդյունքում հարկային եւ մաքսային ծառայությունների թափուր եւ ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները կհամարվեն մաքսային կամ հարկային ծառայողներ:

Նախագծերի փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: