շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Այսինքն տեսքը փոխվելո՞ւ է. Փաշինյանը Կեւիյան կամրջի վերանորոգման ընթացքին է հետեւել

Այսինքն տեսքը փոխվելո՞ւ է. Փաշինյանը Կեւիյան կամրջի վերանորոգման ընթացքին է հետեւել

Կարելի է երկու տեղից քայլուղի բացել, ձորից՝ համալիր, համալիրից՝ ձոր, որը տարածքն ավելի կմեծացնի: Այս մասին Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին տեղում ծանոթանալիս ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Եթե հնարավոր լինի՝ հեծանվուղի էլ լինի»,-հավելել է նա՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին: 

Հիշեցնենք, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է:

 

  • Կիսվել: