երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու, այն կլինի կտրոններով

Խոյ համայնքում անվճար ուսանողական երթուղի է գործելու, այն կլինի կտրոններով

Սույն թվականի մարտի 4-ից Խոյ համայնքի բոլոր գյուղերից միակողմանի անվճար ուսանողական երթուղին վերսկսելու է իր աշխատանքը։

Այս մասին հայտնում են համայնքապետարանից։

Ուսանողական տրանսպորտից օգտվելու համար պարտադիր է գյուղի վարչական ղեկավարին ներկայացնել ուսանողի տվյալ ուսման վայրում սովորելու տեղեկանք, որի հիման վրա կտրամադրվեն ուսանողական կտրոններ։ Գեղակերտ գյուղի ուսանողները կարող են տեղեկանքները ներկայացնել Խոյի համայնքապետարան։

Խստիվ արգելվում է տրանսպորտային միջոցից օգտվել այն անձանց, ովքեր ուսանող չեն։

Մեկնում՝

առավոտյան ժամը՝ 7:30-ին, դեպի Երևան (կենտրոն վարչական շրջան՝ կանգառներով)

համայնքի յուրաքանչյուր գյուղի կենտրոնից։

Ուսանողական երթուղին կլինի միակողմանի՝ առանց վերադարձի։

  • Կիսվել: